1000284_168634486645158_1356661201_n

Դիջիպատում 2013-2014

Նախաբանի փոխարեն

Երբ էր, որ Տիարը  ոտք դրեց քաղաքապետարանի թիվ 119 մանկապարտեզ, որտեղ աշխատում էի որպես երաժշտության դաստիարակ:   Քսանյոթ տարի առաջ, ու սկսվեց հետաքրքիր ու ստեղծագործ աշխատանքը:  Դրանից հետո ամեն նոր սկսվող տարի իր հետ նոր թափ ու եռանդ է բերում, և ինքդ էլ չես հասցնում նկատել, թե ինչպես ես հայտնվում աշխատանքային անդադար պտույտի մեջ (երևի սա է միշտ երիտասարդ մնալու գաղտնիքը):

2013թ. ձեռք բերածի, արածի ու չարածի մասին.

  • Կարող եմ երկար պատմել ընկերներիս, մեր համատեղ աշխատանքի մասին: Նշեմ միայն, որ այս տարի ավելի ստեղծական ու ծրագրային էր, մեր համատեղ աշխատանքն էլ՝ անսպասելի լուծումներով հարուստ:

Տարվա մեծագույն ձեռքբերումը Սեբաստացիներ երգչախումբն էր, որ նոր մշակույթ բերեց, միաժամանակ դարձավ մշակույթ տարածելու-փոխանցելու միջոց. Վկա՝ երգչախմբի մշակութային արշավները՝ արցախյան ուղևորությունը: Պարոն Թոփիկյան, Սեյրան Ավագյան, արդեն հարազատ ու սիրելի դարձած մարդիկ, որոնց հետ բախտ ունես ամեն օր շփվելու:

  • Ø Ինձ համար առանձնահատուկ էր եղբորս՝ Ռուդիկ Հարոյանի հիշատակին նվիրված Ազգային երգի-պարի տոնը: Ուրախ և երախտապարտ եմ, որ իմ կրթահամալիրը  գնահատում-մեծարում է իր  արժանավորներին:
  • Ø Նորույթ էր Ատամհատիկ ծեսը, սիրով և հավեսով կատարեցի երաժշտական ձևավորումը, որովհետև նյութն ինձ սրտամոտ ու սիրելի էր:
  • Ø Թվում էր՝ ամանորյա  ծեսը քարացած մի բան է, որ դժվար թե փոխվի: Բայց այս տարվա Ամանորը բազմագույն ու բազմաձայն հրավառության էր նման. իսկական ուսումնական նախագիծ՝ ճիշտ կազմված և ճիշտ իրականացրած: Պատկերացում կազմելու համար մի պատմելը քիչ է, պետք է մեր ենթակայքը նայել:
  • Ø 2013թ. համուհոտը աշխատանքն է 5 տարեկանների խմբում:

1. Առաջին ձեռքբերում՝ շրխկանների մուտքը խումբ, «Շրխկան» համույթի ծնունդը

  1. Մեդիահամերգ-նախագծի իրականացումը, որը «Պարտեզ» ամսագրում    ներկայացվեց՝ Շարունակվող մեդիահամերգ անվանումով:

3. 5 տարեկանների ամենամսյա հաշվետվությունները՝ սեպտեմբերիկ, հոկտեմբերիկ… դեկտեմբերիկ:

4.Երաժշտական խաղերի ստեղծումն ու իրականացումը

  • Ø Հատուկ նշելու արժանի է կայքի Ձայնադարան բաժինը, իսկական ձեքբերում, հարուստ ուսումնական նյութ:
  • Ø Պետք է առանձնացնեմ Աշնանային բաց հավաքին Հռիփսիմե Առաքելյանի և նրա դասարանի հետ այցն Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոց: Պ. Պռոշյանի տուն-թանգարանում մասնակցեցինք կլոր սեղանի, որն ուղեկցվեց ազգային երգ ու պարի ուսուցմամբ: Հանդիպումն ավարտվեց լավաշթխիկի արարողությամբ:
  • Ø Տարեցտարի որակական աճ եմ նկատում կրթահամալիրյան երաժշտական ստուգատես-փառատոնների կազմակերպման-իրականացման մեջ, որոնց մասնակցող սովորողների թիվն ավելանում է՝ «Թումանյանական շաբաթ», «Ջա՜ն, մայրիկ, ջան», «Ռոք-ռեփ-փոփ», «Թատերական ստուգատես», Անտիվիրուս-հակաբացիլ, Կոմիտասյան օրեր Հառիճում):
  • Ø Հաջողված եմ համարում «Կոմիտասյան օրեր» նախագիծը, որն այս տարի ավելի ընդլայնված էր:  Արդյունքում ստեղծվեցին ունկնդրման նյութեր:
  • Ø Հետաքրքիր նորամուծություն էր նոյեմբերից մեդիաուրբաթների ձևաչափի փոփոխությունը:

    2014-
    ի գլխավոր անելիք(ներ)ը
    Անելիքներ, ծրագրեր, իհարկե, կան: Առաջնային եմ համարում առաջիկայում Դիջիթեք 2014-ին կրթահամալիրի երաժշտության դասավանդողների հետ նոր Ձայնադարանի ստեղծման-սպասարկման աշխատանքներին ակտիվ մասնակցությունս:

    Խնդրանք
    , առաջարկություն
    Ձայնագրված երգերի ցանկը թարմացնելու նպատակով խնդրում եմ աջակցել նոր երգեր ձայնագրելու հարցում:

Սոֆյա Գրիգորյան

Դպրոց-պարտեզ, երաժշտության դասավանդող

Оставьте комментарий