Անմոռանալի օր Աշտարակում․․․Կոմիտասյան օրեր

Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան  հիմնական դպրոցի 3-րդ դասարանցի մեր ընկերները մեզ հրավիրել էին Աշտարակ։Միասին եղանք սուրբ Սարգիս և Կարմրավոր եկեղեցիներում,Աշտարակի ջրաղացում,Պ․Պռոշյանի թանգարանում մասնակցեցինք լավաշթխիկի արարողությանը։Մեր շա՜տ սիրելի տիկին Սոֆյայի հետ երգեցինք,պարեցինք,համտեսեցինք աշտարակյան բերք ու բարիքը,մի լավ խաղացինք թանգարանի այգում։Շա՜տ գեղեցիկ աշուն էր,շա՜տ հետաքրքիր ճամփորդություն ու շա՜տ համեղ հյուրասիրություն։Մեր աշտարակցի նոր ընկերներին հրավիրել ենք կրթահամալիր «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին» մասնակցելու և հարիսա համտեսելու ։ Իրենք էլ խոստացել են աշտարակյան գինով գալ․․․իսկ մնացածը դիտեք տեսանյութում․․․

Оставьте комментарий