Պարերգերի տեքստեր

xnoci

Ախ, լոթի Մարան,  Հոպ թռի, Հոյ Նարե, Բատոլա ջան, բատոլա, Մեր տան իտև, Հունձքի երգ,  հեյ Նարե, նարե, Հաց կըթխեմ,  հեյ Նարե, նարենախշուն կաքավ, կաքավիկ (1),  Հալել եմ եղըԿռունկ ջան , արի,արիԲոբիկ ջուր մի էրա , Ծամ իս թորգի,   Աման Մարո,  

 

 

 

 

 

 

 

 

Բարեկենդանի ծեսի հարսանեկան կատակերգ

Երգի նոտաները

Երգի ձայնագրությունը— կատարում է Մարինե Մկրտչյանը

Նա լուս էր

Նա լուս էր, ի՞նչ լուս ելավ, տեսեք ան ի՞նչ ի,

Նա լուս էր, ի՞նչ լուս ելավ, էրեց կտուրն ի:

Նա ջուխտակ աստղա կշտին, տեսեք ան ի՞նչ ի,

Նա ջուխտակ աստղա կշտին, սարկավայքերն ի:

Նա բարձր տեղըրի տեղըր, տեսեք ան ի՞նչ ի,

Նա բարձր տեղըրի տեղըր, խարսի մաղտեն ի:

Նա թոնիր, ինչ թուս ու մուր, տեսեք ան ի՞նչ ի,

Նա թոնիր, ինչ թուս ու մուր, մեր տանուտերն ի:

Ցախավել խետքն դրան, տեսեք ան ի՞նչ ի,

Ցախավել խետքն դրան, խարսի ծամերն ի:

Շունն էլավ` վա՛, վա՛, վա՛, վա՛, տեսեք ան ի՞նչ ի,

Շունն էլավ` վա՛, վա՛, վա՛, վա՛, խարսի սկեսուրն ի:

Կատուն էլավ` ճի՜նգի-վի՜նգի, տեսեք ան ի՞նչ ի,

Կատուն էլավ` ճի՜նգի-վի՜նգի, խարսի սկեսրայրն ի:

Բարեկենդանի կատակ երգ

Բարեկենդանն էկել է, խելքս գլխես կորել է՜՜՜՜….

Բարեկենդա~ն, փորեկենդա~ն….

 

Այլիհո՜

— Եկանք, եկանք, այլիհո՜,

-Ինչու՞ եկաք, այլիհո՜,

-Աղջկատեսի, այլիհո՜,

-Աղջիկ չունենք, այլիհո՜,

-Տեսել ենք, տեսել, այլիհո՜,

-Որտե՞ղ եք տեսել, այլիհո՜,

-Ձեր այգու մեջ, այլիհո՜,

-Ի՞նչ էր անում, այլիհո՜:

-Թել էր մանում, այլիհո՜,

-Ի՞նչ կար գլխին, այլիհո՜,

-Կապույտ լաչակ, այլիհո՜,

-Ի՞նչ կար մեջքին, այլիհո՜,

-Արծաթ գոտի, այլիհո՜,

-Ի՞նչ կար ոտին, այլիհո՜,

-Կարմիր մաշիկ, այլիհո՜,

-Բա ո՞նց եկաք, այլիհո՜,:

-Պռատ գառով, այլիհո՜,

Պոչատ գառով, այլիհո՜,

Տատիս տատի ծակված թավով, այլիհո՜:

Առցանց ուսուցում. նախակրթարան

  1. Մայրիկների օգնությամբ ծանոթացեք նվագախմբի հետ, ի՞նչ ծանոթ գործիքներ կան, ո՞րն է ձեր սիրած նվագարանը (երաժշտական գործիքը):

 

2. Երգերի կրկնություն Читать далее