Բարեկենդանի կատակ երգ

Բարեկենդանն էկել է, խելքս գլխես կորել է՜՜՜՜….

Բարեկենդա~ն, փորեկենդա~ն….

 

Այլիհո՜

— Եկանք, եկանք, այլիհո՜,

-Ինչու՞ եկաք, այլիհո՜,

-Աղջկատեսի, այլիհո՜,

-Աղջիկ չունենք, այլիհո՜,

-Տեսել ենք, տեսել, այլիհո՜,

-Որտե՞ղ եք տեսել, այլիհո՜,

-Ձեր այգու մեջ, այլիհո՜,

-Ի՞նչ էր անում, այլիհո՜:

-Թել էր մանում, այլիհո՜,

-Ի՞նչ կար գլխին, այլիհո՜,

-Կապույտ լաչակ, այլիհո՜,

-Ի՞նչ կար մեջքին, այլիհո՜,

-Արծաթ գոտի, այլիհո՜,

-Ի՞նչ կար ոտին, այլիհո՜,

-Կարմիր մաշիկ, այլիհո՜,

-Բա ո՞նց եկաք, այլիհո՜,:

-Պռատ գառով, այլիհո՜,

Պոչատ գառով, այլիհո՜,

Տատիս տատի ծակված թավով, այլիհո՜:

Առցանց ուսուցում. Առաջադրանքների կատարում. Նախակրթարան

Իր երգաշփոթն է  ներկայացնում Փոքրիկ Ալենը

Օգնական՝ մայրիկ, Արմինե Գյոնջյան

 

Ալեն Հարությունյան, 3 տարեկան

Առցանց ուսուցում. նախակրթարան

  1. Մայրիկների օգնությամբ ծանոթացեք նվագախմբի հետ, ի՞նչ ծանոթ գործիքներ կան, ո՞րն է ձեր սիրած նվագարանը (երաժշտական գործիքը):

 

2. Երգերի կրկնություն Читать далее

Առցանց ուսուցում. Առաջադրանքների ամփոփում. 4-5 դասարաններ

Խաչատրյան Լիրա

Խաչատրյան Լիրա

Շահնազարյան Դավիթ

Հարությունյան Դավիթ(5.1 դասարան)

Միրզոյան Ասյա

Սանոսյան Նազենի

Գրիգորյան Վահե Читать далее

Առցանց ուսուցում. 1-3 դասարաններ

Ուշադիր նայիր, քեզ ի՞նչ ծանոթ երաժշտական նվագարաններ կան, թվարկիր և պատասխանը ուղարկիր ինձ՝ հետևյալ հասցեով. s.grigoryan@mskh.am, (նաև կարող ես տեղադրել քո բլոգում, բլոգի հղումը ուղարկես ինձ)

 

Դիտիր տեսաֆիլմ՝ Մոցարտի և դաշնամուրի մասին

 

Ունկնդրիր և փորձիր նկարել քո «Առավոտը»

 

Առցանց ուսուցում. 4-5 դասարաններ

Գուշակիր մեղեդին. Առցանց երաժշտական վիկտորինա

Թեման — Ազգային երգեր

Սիրելի սովորողներ, պատասխանները (16 երգ) դրեք ձեր բլոգում, հղումն ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին` s.grigoryan@mskh.am

Իմ սիրած նվագարանը

Ձեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրած նավագարանը (երաժշտական գործիքը)՝ փողային, լարային կամ հարվածային: Այն կարող է լինել ազգային կամ դասական նվագարան (դասական նվագարանները հնչում են սիմֆոնիկ նվագախմբում): Օգտվելով համացանցից, համառոտ ներկայացրու այն: Կարող ես ներկայացնել՝ միայն նկարագրելով այն: Եթե կուզես, կարող ես նաև պրեզենտացիա կամ տեսաֆիլմ պատրաստել:

Քո պատրաստած նյութը դիր քո բլոգում և հղումն ուղարկիր  s.grigoryan@mskh.am էլեկտրոնային հասցեով:

Տեսաֆիլմի օրինակ. Հոբոյ — փողային նվագարան